Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ջոշուա Բելի երևանյան համերգը

Ջոշուա Բելի երևանյան համերգը
03.11.2015 | 12:32

«Ամենաերևակայական, ամենաշնորհալի և բոլոր ժամանակների եզակի ջութակահար»։

«Վաշինգտոն Փոստ»


Նոյեմբերի 15-ին, ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Ջոշուա Բելի և Academy of St Martin in the Fields նվագախմբի համերգը:
Երաժշտական ղեկավար, մենակատար Ջոշուա Բելը մեր դարաշրջանի ամենահայտնի ջութակահարներից է, ով իր վիրտուոզության և բազմակողմանի երաժշտական ունակություններով եզակի երևույթ է այսօրվա դասական երաժշտության աշխարհում: 2011-ին Ջոշուա Բելը դարձել է Academy of St Martin in the Fields նվագախմբի առաջին երաժշտական տնօրենը:
Բելը ձայնագրել է ավելի քան 40 ձայնասկավառակ։ Իր առաջին ձայնագրությունը կատարելով 18-տարեկանում «Դեկկայի» հետ՝ արժանացել է «Գրեմմի», «Հերմես», «Պատեֆոն» և «Էքո քլասիք» մրցանակներին։ Academy of St Martin in the Fields նվագախումբը, Բելի ղեկավարությամբ, առաջին անգամ թողարկել է Բեթհովենի թիվ 4 և 7 սիմֆոնիաները, որը Բիլբորդի ցանկում գրավել է առաջին տեղը: Բելի դիսկոգրաֆիան ներառում է ջութակի երկացանկի մեծ մասը: Համագործակցել է ողջ աշխարհի երաժշտական ժանրերի բազմաթիվ հեղինակավոր արվեստագետների հետ՝ փոփ (Սթինգ, Ջոշ Գրոբան), ջազ (Չիկ Կորեա, Բրանդֆորդ Մարսալիս), բլյուգրաս (Էդգար Մեյեր, Բելա Ֆլեք) և կինոերաժշտություն (այդ թվում՝ Ջոն Կորիլիանոյի օսկարակիր «Կարմիր ջութակ» և «Օսկարի» առաջադրված Նայջել Հեսի երաժշտությունը՝ «Մանուշակագույն հագած կանայք» ֆիլմում՝ Ջուդի Դենչի և Մեգի Սմիթի գլխավոր դերակատարմամբ):
Ծնված լինելով Բլումինգթոնում (Ինդիանա)՝ Բելն իր առաջին ջութակը ստացել է չորս տարեկան հասակում, իսկ 12 տարեկանից սկսել է սովորել լեգենդար Ջոզեֆ Գինգոլդի մոտ Ինդիանայի համալսարանում, որտեղ նա այժմ Ջեյքոբս երաժշտական դպրոցի ավագ դասախոս է։ 14 տարեկանում սկսվել է Բելի աստղային վերելքը, երբ նա ելույթ է ունեցել Ռիկարդո Մուտիի և Ֆիլադելֆիայի նվագախմբի հետ, իսկ 17 տարեկանում կայացել է նրա դեբյուտը Քարնեգի Հոլում և առաջին եվրոպական շրջագայությունը:
Բելը նվագում է 1713 թվականին ստեղծված և ականավոր երաժիշտ Բրոնիսլավ Հուբեռմանին պատկանած Ստրադիվարիուսի ջութակը և օգտագործում է 18-րդ դարի ֆրանսիացի վարպետ Ֆրանսուա Տուրտիի պատրաստած աղեղը:

Դիտվել է՝ 753

Մեկնաբանություններ